
147 դիտում
Վերջերս տարբեր տարիքի երեխաների ծնողներից այս հարց ստանում էի և որոշեցի գրառում անել: Մատը ծծելը երեխաների ամենատարածված ինքնակարգավորման վարքերից մեկն է, և տարբեր տարիքներում այն կարող է ունենալ տարբեր պատճառներ։ Շատ ծնողներ դա ընկալում են որպես «վատ սովորություն», բայց իրականում հաճախ այն երեխայի նյարդային համակարգի, հուզական վիճակի կամ զարգացման փուլերի հետ է կապված։
0–1 տարեկան․ բնական ռեֆլեքս և ինքնահանգստացում
Նորածինների մոտ ծծելու ռեֆլեքսը կենսաբանական անհրաժեշտություն է․ այն կապված է սնվելու և անվտանգության զգացման հետ։
Երբ փոքրիկը մատն է ծծում, նա՝
հանգստացնում է իրեն
կարգավորում է լարվածությունը
հնարավոր է ավելին հեշտ է քնում
վերականգնում է «անվտանգության զգացումը»
Այս տարիքում մատ ծծելը սովորաբար համարվում է նորմալ զարգացողական վարք։
1–3 տարեկան․ զգացմունքների կարգավորում
Toddler տարիքում երեխան դեռ չի կարող բառերով արտահայտել իր ամբողջ հուզական աշխարհը։
Մատը ծծելը հաճախ ակտիվանում է, երբ երեխան՝
հոգնել է
գերհոգնած կամ գերխթանված է
բաժանվում է ծնողից
նոր միջավայրում է
զգում է անհանգստություն կամ ֆրուստրացիա
Այսինքն՝ մատը դառնում է ինքնահանգստացման գործիք:
3–5 տարեկան․ հուզական անվտանգության կարիք
Եթե այս տարիքում երեխան շարունակում է հաճախ մատ ծծել, սովորաբար պետք է նայել ոչ թե միայն վարքին, այլ՝ դրա հետևում եղած կարիքին։
Հաճախ այն ուժեղանում է՝
մեծ փոփոխությունների ժամանակ
մանկապարտեզ սկսելու փուլում
երկրորդ երեխայի ծնունդից հետո
սթրեսային կամ անկանխատեսելի միջավայրում
քնելուց առաջ կամ ամաչելու պահին
Որոշ երեխաների համար սա դեռևս նյարդային համակարգը «հանգստացնելու» միջոց է։
Երբ արժե ուշադրություն դարձնել
Մասնագետի հետ խորհրդակցելը օգտակար կարող է լինել, եթե՝
մատ ծծելը շատ ինտենսիվ է 5–6 տարեկանից հետո
ազդում է ատամների կամ խոսքի զարգացման վրա
երեխան առանց դրա չի կարողանում հանգստանալ
վարքը կտրուկ փոխվել է սթրեսից հետո